Հրապարակվել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհի կադրերը (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

04.11.2019, 17:13
Հրապարակվել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհի կադրերը:
Հրապարակվել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհի կադրերը (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհի կադրերը։

 - рис.1

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

 - рис.2

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

 - рис.3

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27։–0–

 - рис.4

 - рис.5