5–6–րդ դարի եկեղեցու վրա գրել է Nane սեր. Օձունում 16–ամյա պատանին ոստիկանության բաժին է հրավիրվել (ՎԻԴԵՈ)

31.01.2020, 20:20
5–6–րդ դարի եկեղեցու վրա գրել է Nane սեր. Օձունում 16–ամյա պատանին ոստիկանության բաժին է հրավիրվել. ՎԻԴԵՈ
5–6–րդ դարի եկեղեցու վրա գրել է Nane սեր. Օձունում 16–ամյա պատանին ոստիկանության բաժին է հրավիրվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 30-ին, ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով 5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Անչափահասը հանձնվել է ծնողին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–