Հայտնել են, որ թմրանյութ ունեն, փորձել են մեքենայով դիմել փախուստի՝ հարվածելով պարեկների մեքենային․ իսկական հոլիվուդյան կինո Երևանում (ՎԻԴԵՈ)

18.02.2025, 15:16
Երևանում մեքենայի ուղևորը պարեկներին հայտնել է, որ մոտը թմրանյութ ունի, իսկ 34–ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի․ ՎԻԴԵՈ
Հայտնել են, որ թմրանյութ ունեն, փորձել են մեքենայով դիմել փախուստի՝ հարվածելով պարեկների մեքենային․ իսկական հոլիվուդյան կինո Երևանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքի պարեկները Մամիկոնյանց փողոցում ծառայություն իրականացնելիս փետրվարի 16-ի լուսադեմին կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մեքենա, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են ինչ-որ նյութով լցված տարա, իսկ ուղևորը հայտնել է, որ մոտը մեթադոն ունի։ 34-ամյա վարորդը փորձել է մեքենայով դիմել փախուստի։ Օգնության է հասել պարեկային մի քանի կարգախումբ:

Պարեկները շրջափակել են «Հոնդան», սակայն վարորդը փախուստի մի քանի փորձ է կատարել՝ հարվածելով պարեկների ծառայողական մեքենաներին։

Ժամը 5.50-ին ուղևորն ու վարորդը ձերբակալվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ 36-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են մեթադոն գրառմամբ տարա՝ 160 մգ լուծույթով և կպչուն ժապավենով երկու փաթեթ, իսկ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։

Տղամարդիկ ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: