Գիշերը «Հաղթանակ» կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել

29.06.2023, 11:17
Գիշերը «Հաղթանակ» կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել
Գիշերը «Հաղթանակ» կամրջի վրա ինքնասպանության փորձ է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Հունիսի 29-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։–0–