+3
Եղանակը Երևանում
Հայ

34 մլն դրամից ավելի վնաս. պարզվել է ապօրինությունների հերթական դեպքը (ՎԻԴԵՈ)

20:27
21 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ 2003 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է որոշում նույն քաղաքացուն պատկանող «Աջափնյակ» ունիվերսամի զբաղեցրած հողատարածքի սահմանները ճշտելու և լրացուցիչ հողամաս տրամադրելու վերաբերյալ։

Այդ որոշման հիման վրա 2004 թվականին քաղաքապետարանի և քաղաքացու միջև կնքվել է 7470 քմ և 3880 քմ մակերեսներով հողամասերի վարձակալության երկու պայմանագիր։ Մինչդեռ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նախքան վարձակալության հիշյալ պայմանագրերը կնքելը, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի կառավարության որոշմամբ սահմավել են հողերի նոր գոտիավորումներ ու կադաստրային արժեքներ, որոնց հիման վրա քաղաքացու վարձակալած ընդհանուր՝ 11․350 քմ․ մակերեսով հողամասերի կադաստրային արժեքը 16․623․437 դրամից թանկացել է՝ դառնալով 51․347․400 դրամ։

Загружается новость ... "Лево"

Նման պայմաններում քաղաքացին, պետության գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2004 թվականին կնքած վարձակալության 2 պայմանագրերի թվագրումները կեղծելու միջոցով 2004 թվականի ընթացքում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայացրել արդեն իսկ կեղծված՝ իբր 2003 թվականին կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրեր, որոնց հիման վրա դատարանը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով հօգուտ քաղաքացու օտարման գործընթացն իրականացնել նախկին կադաստրային արժեքով։

«Արդյունքում քաղաքացին, օգտվելով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և անգործություն ցուցաբերելու հանգամանքից, խաբեությամբ՝ ընդամենը 16․623․430 դրամ վճարելով հափշտակել է ընդհանուր 51․347,000 դրամ կադաստրային արժեքով 11․350 քմ մակերեսով հողատարածքը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 34․723․560 դրամի վնաս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք