Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում․ 44–ամյա ալժիրցին փորձել է ինքնասպան լինել
25.10.2023,
15:17
44–ամյա ալժիրցին փորձել է ինքնասպան լինել «Զվարթնոց» օդանավակայանի սանհանգույցում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ով պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:
Քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի՝ 44-ամյա Ամեր Ը.-ն է:
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–