Արտակարգ դեպք Երևանում. բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել

14.07.2021, 11:44
Երևանի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել
Արտակարգ դեպք Երևանում. բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին աղջիկ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։

Նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։

Կայքի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու ուղղությամբ։–0–