Արտակարգ դեպք՝ Սոթքի հանքում. տեղի է ունեցել փլուզում, աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց. ԶԼՄ

10.08.2024, 11:16
Սոթքի հանքում. տեղի է ունեցել փլուզում
Արտակարգ դեպք՝ Սոթքի հանքում. տեղի է ունեցել փլուզում, աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրից շտապօգնության ավտոմեքենաներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Տեղում պարզվել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել փլուզում և նշված անձինք, որոնցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Ա․Մ․–ն է, ով տեղափոխվել է «ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ, մյուսը Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գ․ Գ․–ն է, ով տեղափոխվել է «պոլիտրավմա ձախ սրունքի մեծ ոլոքի միջին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշումով։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։