ԱՄՆ–ում բոցավառվող օդանավը վթարային վայրէջք է կատարել (ՎԻԴԵՈ)
21.02.2020,
18:12
ԱՄՆ–ում բոցավառվող օդանավը վթարային վայրէջք է կատարել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգի Դեյթոն Բիչ քաղաքի օդանավակայանում փետրվարի 20–ին վթարային վայրէջք է կատարել Cessna 510 Citation Mustang տիպի ինքնաթիռը, որը վայրէջքի ժամանակ բոցավառվել է, հաղորդում է vesti.ru–ն` հղում անելով fox35orlando.com–ին։
Մասնավոր ռեակտիվ երկշարժիչային ինքնաթիռը վայրէջք է կատարել «փորի» վրա շասսիի հետ կապված խնդիրների պատճառով։ Ականատեսներից մեկը սմարթֆոնով տեսանկարահանել է վայրէջքի պահը։
Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը, կարծես, սահում թռիչքուղու վրայով` հետևից բոցավառվելով։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, Cessna–ում եղել է երկու մարդ, նրանք չեն տուժել և կարողացել են ինքնուրույն տարհանվել։ Հրշեջներն ինքնաթիռի վրա հատուկ փրփուր են լցրել և մարել կրակը։
Օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթերի ընդունումն ու թռիչքները։–0–
Տեսանյութը` Daytona Beach News-Journal–ի