61-ամյա անձի տան տանիքում հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց (ՖՈՏՈ)
19.02.2026,
10:38
Ամբերդ գյուղի բնակչի տան տանիքում և նկուղում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ամբերդ գյուղի 61-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է 3կգ 550 գրամ կանեփանման չորացված զանգված, իսկ նկուղում՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 120,8 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն:


