36–ամյա տղամարդը սպառնում է նետվել «Հաղթանակ» կամրջից
16.01.2024,
15:31
Օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:
Կայքի հաղորդմամբ, քաղաքացիներին հաջողվել է պարեկների հետ ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խ–ն է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-