32-ամյա կինն Արագածոտնում ինքնասպան է եղել՝ թողնելով նամակ. հայտնի է դրա բովանդակությունը

11.11.2022, 22:37
Ինքնասպանություն Արագածոտնում. 32-ամյա կինը մահից առաջ նամակ է թողել
32-ամյա կինն Արագածոտնում ինքնասպան է եղել՝ թողնելով նամակ. հայտնի է դրա բովանդակությունը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։

Загружается новость ... "Лево"

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Լ․ Հ-ն Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհի եզրային հատվածից դեպի Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում գտնվող շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ-ն ժամանել է նշված վայր ու դիմել է ծայրահեղ այդ քայլին։ Ավտոմեքենայի առջևի հատվածում՝ վարորդի կողքի նստարանին, հայտնաբերվել է նամակ, որում գրված է «Երկինքը ինձ կանչել է, մեռնում եմ, որ ապրեն իմ համար թանկ մարդիկ, կներեք ինձ, սիրում եմ ձեզ»։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ունեցել է առողջական խնդիրներ։ Նրան հայտնաբերել է իր բարեկամը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-