437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արագածոտնում բախվել են Toyota–ն ու Nissan-ը, վերջինս կողաշրջվել է

12:25
14 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում Արագածոտնի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Չոբանյանի վարած Nissan X Trail մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Nissan X Trail-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ապա էլեկտրասյանը, նորից, առաջ ընթանալով, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արցախի Հանրապետության բնակիչ 35-ամյա Տիգրան Բաղդասարյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային և, մոտ 50 մետր առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը