Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են վնասված մեքենաներ

14.01.2021, 10:33
Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են վնասված մեքենաներ
Թոխմախի գերեզմաններում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են վնասված մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել են Mercedes AMG GL 42 մակնիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում և որտեղ են կրակոցներ արձակել նշված ավտոմեքենաների վրա:

Կայքի տեղեկություններով՝ նրանք պարզել են նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:–0–