ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր, հոկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց պողոտայում «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 59-ամյա Կարեն Մակարյանին։
Загружается новость ... "Лево"
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին, նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։-0-