Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
30.10.2017,
20:57
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:
«Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում», – Facebook–յան իր էջում հաղորդում է Ահարոնյանը։–0–
Загружается новость ... "Лево"