Արտակարգ պատահար Երևանում. երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ
15.01.2018,
11:47
Երևանում երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ պատահար է գրանցվել Երևանում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 14-ին ժամը 21:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի երեխայի գլուխն արգելափակվել է գիշերանոթի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:–0–

