441.52
4.45
403.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանացի հագուստով տղամարդիկ գումար են հափշտակել երիտասարդից

20:27
18 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2017թ. հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ, ով ներկայացել է որպես մարմնավաճառ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ համապատասխան վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունենալ:

Загружается новость ... "Лево"

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երիտասարդը հուլիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելել է Միլենայի մատնանշած՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող  բնակարանը, որտեղ տեսել է կանացի հագուստով երկու անձի։ Հասկանալով, որ վերջիններս իրականում տղամարդիկ են՝ երիտասարդը փորձել է անմիջապես հեռանալ, սակայն բնակարանում գտնվող անձինք դանակի գործադրման սպառնալիքով իրենից հափշտակել են գումար, որից հետո միայն թույլ տվել հեռանալ։


Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 4-րդ կետերի հատկանիշներով (ավազակություն): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին