Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13.06.2023, 11:13
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Հմայակ Մանուկյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Մասնավորապես՝
  • արտադրական շինությունում չի ապահովվել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,
  • չի ապահովվել պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
  • պատերը, մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
  •  խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:–0–