Վարդենիսում պայթյուն է տեղի ունեցել

03.06.2018, 17:12
Այսօր գիշերը պայթյուն է տեղի ունեցել Վարդենիսում:
Վարդենիսում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը պայթյուն է տեղի ունեցել Վարդենիսում, վնասվել են խանութի ու բնակարանների պատուհանների ապակիներ։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 3-ին ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի և թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները, տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:–0–