«Թեքեյան» կենտրոնում կատարված դանակահարության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է (ՖՈՏՈ)

01.02.2018, 18:58
Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Թեքեյան» կենտրոնում։
«Թեքեյան» կենտրոնում կատարված դանակահարության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Թեքեյան» կենտրոնում։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, փետրվարի 1-ին ժամը 14.00-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի 50 հասցեի մոտից բուժօգնության են տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ` «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, և «աջ և ձախ ճակատային շրջանների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ 37-ամյա տղամարդ:

«Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Խանջյան փողոցի վերոնշյալ հասցեի մոտ վիճաբանության ընթացքում անհայտ անձը դանակով հարվածել է եղբորը և ձեռքերով` իր դեմքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: 1978 թ. ծնված Վարդան Գ.-ն Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա ձերբակալվել է:

 - рис.1

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն:–0–