438.63
4.38
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանից Հայաստան է հայրենադարձվել Երևանում բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող անձը

20:35
26 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանից Հայաստան է հայրենադարձվել Կարեն Շահինյանը, ով մեղադրվում է Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկի աշխատակցին սպանելու մեջ։

Հանցագործությունը կատարվել է 2015 թ.–ի դեկտեմբերի 24–ի գիշերը։ Ավազակային հարձակման զոհը մահացել է վզի, կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացված բազմաթիվ կտրող–ծակող վերքերից։ Հանցագործը բուքմեյքերական գրասենյակից վերցրել էր այնտեղ պահվող գումարը։

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով) և 175–րդ հոդվածի 2–րդ մասի 4–րդ կետի (ավազակություն` զենքի կիրառմամբ)։ Որպես մեղադրյալ ներգրավվել էր Կարեն Շահինյանը, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ավելի ուշ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկատվություն էին ստացել Շահինյանի հնարավոր գտնվելու վայրի մասին։ Ռուս գործընկերների հետ իրականացրած համատեղ գործողությունների շնորհիվ Շահինյանը ձերբակալվել էր 2016 թ.–ի փետրվարի 18–ին Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաքում։

Նախօրեին նա հայրենադարձվել էր Հայաստան։ –0–





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ