438.87
4.39
404.41
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

10:50
27 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։

Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։

Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում