420.79
4.21
388.47
+13
Եղանակը Երևանում
Հայ

Որտե՞ղ ներդրում կատարել այսօր

11:00
29 Նոյեմբերի 2023

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Խնայողությունների ձևավորումը կարևոր խնդիր է, բայց՝ ոչ ինքնանպատակ։ Փողը պետք է աշխատի ձեր օգտին։ Բարձի տակ խնայողաբար պահելով ազատ միջոցները՝ դուք չեք պաշտպանում դրանք ռիսկից, այլ պահպանում եք դրանք ոչ բնական միջավայրում։ Ժամանակի ընթացքում գնաճը «կուլ կտա» գործի չդրված փողերը, ուստի ավելի լավ է օգտագործել դրանք ներդրումներում։ Բազմաթիվ մարդիկ գիտակցում են այդ սկզբունքի կարևորությունն ու օրինաչափորեն մտածում են, թե որտեղ կարելի է ներդնել գումարը՝ կապիտալը մեծացնելու համար։

Կարող եք ընտրել համապատասխան գործիքներ՝ հստակ ձևակերպելով ֆինանսական նպատակները, սահմանելով դրանց հասնելու ժամկետները։ Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել ռիսկ–պրոֆիլ, այսինքն՝ հասկանալ, թե շուկայում վարքագծի որ մարտավարությունն է ձեզ ավելի մոտ։

Գոյություն ունի ներդրումների երեք հիմնական տեսակ․

1) Կոնսերվատիվ․ այս դեպքում երաշխավորված է ներդրված միջոցների պահպանությունը, եկամտաբերությունը կազմում է 5-10%։ Կապիտալն աճում է դանդաղ, բայց անընդհատ։

2) Չափավոր․ չկա սկզբնական ներդրումները պահպանելու երաշխիք, բայց ռիսկը մեծ չէ, հատկապես՝ կարճաժամկետ հեռանկարում։ Նման ներդրումներից ստացված եկամուտը հասնում է 15–20%–ի երկարաժամկետ հեռանկարում։

3) Ագրեսիվ․ չկան երաշխիքներ, ռիսկի աստիճանը բարձր է, բայց պոտենցիալ շահույթը ևս շատ բարձր է։

Ներդրողի սեփական կերպարը ստեղծելու համար անհրաժեշտ է անցնել մասնագետների կողմից պատրաստված թեստեր։ Դրանք կարելի է գտնել ընկերությունների և բրոքերների կայքերում, ինչպես նաև ֆինանսիստների գրքերում։ Կարևոր է նաև հաշվի առնել սեփական առանձնահատկությունները։ Եթե շատ եք վախենում կորցնել սեփական միջոցները և գիտեք, որ մտահոգվելու եք ռիսկերի մասին մտքերից, նշանակում է, որ հաստատ ագրեսիվ ներդրող չեք, նույնիսկ եթե թեստի արդյունքները տարբերվում են։

Տարբեր գործիքների արդյունավետությունը կանխատեսելու համար խորհուրդ է տրվում պատասխանել հարցերի այն մասին թե ինչու եք ներդրումներ անում, երբ եք ցանկանում գումար ստանալ և որքանով եք պատրաստ ռիսկի:

фридом 3-я статья

Դեպոզիտ կամ ներդրում կատարելու ամենապարզ գործիքը

Փող ներդնելու սովորական և հասկանալի միջոցը բանկային ավանդն է: Այն հարմար է այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են միջոցների կարճաժամկետ պահպանումը, որոնք դուք չեք ցանկանում ռիսկի ենթարկել: Բանկային ավանդը հուսալի գործիք է, քանի որ այն նախատեսում է խնայողությունների ապահովագրություն: Հայաստանում դա իրականացնում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։ Երաշխավորման առավելագույն գումարը կազմում է 16 մլն դրամ կամ 7 մլն դրամին համարժեք արտարժույթ։

Ավանդ ձևակերպելն և այն կառավարելը բավականին հեշտ է, դա կարելի է անել առանց բանկ այցելելու, բջջային հավելվածի միջոցով։ Ավանդի բացասական կողմն այն է, որ եթե գումարը վաղաժամ հանեք բանկից, ամենայն հավանականությամբ կկորցնեք տոկոսներ: Բացի այդ, ավանդը հարմար չէ փողի երկարաժամկետ պահպանման համար, քանի որ տոկոսները չեն ծածկի իրական գնաճը։

Ավանդային պայմանագիր կնքելու համար բանկ ընտրելիս ուսումնասիրեք միջազգային գործակալությունների վարկանիշը, ինչպես նաև ուշադրություն դարձրեք այնպիսի պարամետրերին, ինչպիսիք են զուտ շահույթը և հաշվետվությունն՝ ըստ միջազգային ստանդարտների: Շահույթը բանկի աշխատանքի արդյունքն է բոլոր հարկերը և պարտադիր վճարումները կատարելուց հետո: Եթե ​​տեսնում եք, որ այն նվազում է, նշանակում է, որ բանկի աշխատանքում կան խնդիրներ, և այն ընտրելու լավագույն տարբերակը չէ։ Հետևեք նաև կայքի և բաց աղբյուրների նորություններին, կարդացեք արձագանքներ՝ չվախենալով բացասական լուրերից և հետևելով միտումներին:

Ներդրում պարտատոմսերում և բաժնետոմսերում

Ներդրումների մեկ այլ միջոց է արժեթղթերի գնումը: Որոշ ներդրողներ հրաժարվում են դիտարկել այս տարբերակը՝ համոզված լինելով, որ գործիքը չափազանց բարդ է: Զգուշությունը և լավ պատրաստվածությունն իսկապես անհրաժեշտ են: Այնուամենայնիվ, դա չպետք է վանի մարդուն, ով ունի ներդրումային փորձ կամ նպատակաուղղված է ձեռք բերել նման փորձ։

Արժեթղթերի մի քանի տեսակներ կան. որպես հիմնական ներդրումային գործիքներ կդիտարկենք պարտատոմսերը և բաժնետոմսերը։

ա) Պարտատոմսերը ընկերությունների կամ պետության կողմից թողարկված արժեթղթերն են, որոնք գնելով՝ դուք նրանց պարտքով փող եք տալիս։ Տոկոսները գալիս են կուպոնների տեսքով, որոնց չափն ու մարման ժամկետը նախապես հայտնի են։ Պարտատոմսերը կարելի է ցանկացած պահի վաճառել՝ առանց կորցնելու միջոցների մի մասն՝ ի տարբերություն ավանդի: Համակարգաստեղծ ձեռնարկությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերն ավելի բարձր տոկոսի շնորհիվ ունեն ավելի մեծ պոտենցիալ եկամտաբերություն, քան ավանդները:

Համաձայն Հայաստանի օրենսդրության՝ այդ արժեթղթերում ներդրված միջոցները երաշխավորվում են հատուկ հիմնադրամի կողմից։ Պարտատոմսերից ստացված եկամուտն ազատվում է շահութահարկից և ոչ ռեզիդենտների համար նախատեսված եկամտահարկից: Դուք կարող եք կարճաժամկետ վարկ ստանալ՝ որպես գրավ օգտագործելով պարտատոմսերը:

Արժեթղթերով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է բացել բրոքերային հաշիվ՝ դիմելով համապատասխան ներդրումային ծառայություններ մատուցող բանկի: Պարտատոմսերն ավելի բարդ գործիք են, քան ավանդը, բայց հասկանալով մեխանիզմը՝ դուք կարող եք բարձրացնել ձեր եկամտաբերությունը։

բ) Բաժնետոմսեր գնելը ներդրումների առավել եկամտաբեր և ռիսկային միջոց է, քան ավանդներն ու պարտատոմսերը: Ընկերության բաժնետոմսեր գնելը նշանակում է դառնալ նրա բիզնես գործընկերը՝ շահույթի մի մասի՝ շահաբաժնի իրավունքով։ Ձեր նպատակներին համապատասխան և հուսալի կազմակերպություն ընտրելու համար անհրաժեշտ է գնահատել նրա գործունեության բնույթը, եկամտաբերությունը, պարտքի մակարդակը, մարժաները: Որպես կանոն, շահաբաժինների քաղաքականության, վճարումների պատմության և ֆինանսական արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական կայքում՝ ներդրողների և բաժնետերերի համար նախատեսված բաժնում:

Առավել ապահով է ներդրումներ կատարել մեծ ընկերությունների բաժնետոմսերում, որոնք ունեն երկար պատմություն: Դրանք առանձնանում են մեծ կապիտալիզացիայով, լավ իրացվելիությամբ՝ նրանց բաժնետոմսերը կարելի է արագ վաճառել կամ գնել՝ կայուն շահաբաժիններով։

Բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հաշվի առնելով ընկերությունների մասշտաբներն ու կարգավիճակը՝ պետք չէ ակնկալել բաժնետոմսերի գների էական աճ։ Բացի այդ, դիվիդենտային եկամտաբերությունը անկայուն է: Երիտասարդ ընկերությունների բաժնետոմսերում ներդրումներ կատարելու շահութաբերությունը պոտենցիալ ավելի բարձր է, սակայն ռիսկն այս դեպքում ևս շատ ավելի մեծ է։

Բաժնետոմսերը երկարաժամկետ ներդրումների համար հարմար ակտիվ է: Նրանք թույլ կտան գումար վաստակել աճող շուկայում և առաջ անցնել գնաճից: Շահաբաժիններն իրենց հերթին կարելի է վերաներդնել: Գործիքի առավելությունները բացահայտելու համար պետք է ունենալ ժամանակ, գիտելիք և անկումներին դիմակայելու պատրաստակամություն: Եթե ​​դուք ծանոթ չեք արժեթղթերի շուկայի սկզբունքներին, պետք չէ հույսը դնել հաջողության վրա։ Մասնակցեք համալսարանների և ընկերությունների կողմից կազմակերպվող մասնագիտացված դասընթացների: Այդ ժամանակ կսովորեք գնահատել այն գործոնները, որոնք կազդեն ձեր ներդրումների ռիսկերի և եկամտաբերության վրա, կկարողանաք ընտրել համապատասխան ընկերություն և մոտեցում ներդրումային գործընթացի հարցում։

Ներդրում անշարժ գույքում

Անշարժ գույքում ներդրումներն, ավանդաբար, համարվում են ազատ միջոցները տնօրինելու հուսալի միջոց: Այնուամենայնիվ, ներդրումների հարցում դժվար թե կարելի է ինչ–որ բան համարել աքսիոմ։ Դուք միշտ պետք է հարմարվեք փոփոխվող արտաքին պայմաններին և գնահատեք գործիքների առավելություններն ու թերությունները հատուկ ձեր դեպքում:

Կոնկրետ ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել անշարժ գույքում

Առաջին ռազմավարությունն է գնել օբյեկտ և վարձով տալ։ Եթե ​​դուք հիփոթեքով բնակարան եք գնում, պետք է վարձակալների համար սահմանեք այնպիսի վճար, որը կփակի հիփոթեքի ամսավճարը և կոմունալ ծախսերը: Բացի այդ, օբյեկտ գնելուց առաջ պետք է հստակ պատկերացնել, թե ինչպես եք ցանկանում տնօրինել այն։ Օրավարձով հանձնելու համար հարմար է միայն կենտրոնին և զբոսաշրջային օբյեկտներին մոտ գտնվող բնակարանը։ Երկարաժամկետ բնակարան ցանկացող ընտանիքները, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան կրթական և բժշկական հաստատություններ ունեցող ծայրամասային շրջանների վրա։

Ժամանակի ընթացքում գույքի արժեքը հետ կվերադարձնեք, և այն կդառնա լրացուցիչ եկամտի աղբյուր։ Սակայն պետք է հաշվի առնել նաև նման ռազմավարության ռիսկերն ու թերությունները: Օրինակ՝ բնակարանի պահանջարկը կարող է սպասվածից ցածր լինել. կպահանջվեն միջոցներ հիփոթեքի և վերանորոգման համար, բացի այդ շատ ժամանակ կպահանջվի բնակարանը պատրաստելու և վարձակալներ գտնելու համար:

Նման ռազմավարությունը հիմնականում հեռանկարային է: Այն հարմար չէ նրանց համար, ովքեր մոտ ապագայում արդյունքների կարիք ունեն։

Անշարժ գույքում ներդրումներ կատարելու մեկ այլ միջոց է նորակառույցում օբյեկտ գնելը և որոշ ժամանակ անց այն ավելի թանկ վաճառելը: Այս դեպքում օգուտ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ շուկայի վերլուծության հմտություններ՝ ճիշտ բնակարան և այն վաճառելու հարմար պահ ընտրելու համար։ Այս ռազմավարության հիմնական առավելությունն է եկամուտ ստանալը բավականին կարճ ժամանակում՝ մեկ տարվա ընթացքում, և գրեթե անմիջապես նորից դրան դիմելու հնարավորությունը՝ գնելով նոր օբյեկտ և գումար աշխատելով առաջացած տարբերության վրա:

Որոշ մարդիկ նախընտրում են դառնալ գույքի կառավարիչներ. նրանք վարձում են բնակարան, որը կարելի է հանձնել վարձակալությամբ և շահույթ ստանալ տարբերությունից: Որպեսզի ռազմավարությունն արդյունք տա, պետք է չսխալվել օբյեկտների ընտրության հարցում, ներդնել սեփական միջոցները և վերաբերվել այս գործունեությանը որպես հիմնական աշխատանք:

Անշարժ գույքը բնութագրվում է ցածր տատանողականությամբ, այսինքն՝ դրա գները չեն ենթարկվում կտրուկ անկումների և թանկացումների։ Դրա շնորհիվ ակտիվը համարվում է հուսալի ներդրումային գործիք: Ավելին, անշարժ գույքի թանկացման միտումը շարունակվում է նույնիսկ բարձր գնաճի պայմաններում, ինչը ձեռնտու է վաճառողին։ Սակայն վաճառքի գործընթացը հաճախ հետաձգվում է և պահանջում է ծախսեր ռիելթորական ծառայությունների համար:

фридом 3-я статья

Ամփոփենք արդյունքները

1. Ներդրումային մեթոդները կախված են ձեր նպատակներից, շուկայական վարքագծի ռազմավարությունից և շահույթ ստանալու ժամկետից։

Եթե ​​ ներդնում եք ազատ գումարը՝ մեկ տարվա ընթացքում շահույթ ստանալու նպատակով, ապա պետք է ընտրել պահպանողական ռազմավարություն։ Ռիսկը նվազագույնի հասցնելու գործիքներն են պետական ​​պարտատոմսերը և բանկային ավանդները: Միջնաժամկետ ներդրումներ կատարելիս՝ մեկից հինգ տարի, դուք կարող եք ավելի ագրեսիվ մոտեցում ցուցաբերել և պորտֆելում ավելացնել բաժնետոմսեր: Ներդրողների համար, որոնք նախատեսում են հասնել իրենց նպատակին մի քանի տասնամյակից, շուկայի տուրբուլենտությունը որոշիչ դեր չի ունենա: Երկարաժամկետ ներդրումների ռազմավարություն ընտրելու համար պետք է հաշվի առնել այն, թե արդյոք դուք պատրաստ եք ընդունել պարբերական կորուստները և սպասել, երբ դրանք կփոխհատուցվեն տնտեսական զարգացման շնորհիվ պատմական հեռանկարում։

2. Ձգտեք ձևավորել հավասարակշռված ներդրումային պորտֆել՝ ներդրումներ կատարելով մի քանի ակտիվներում:

3. Հետևեք տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակին.

4. Մշտապես զբաղվեք ֆինանսական ինքնակրթմամբ։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում