«Նաիրիտի» տարածքում հրդեհը սաստկանում է

28.08.2017, 14:55
Գործարանի վրա ձևավորվել են ծխի թանձր թուրաներ, որոնք միախառնված են կրակի լեզուների հետ։  
«Նաիրիտի» տարածքում հրդեհը սաստկանում է
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Նաիրիտ» քիմիական հսկայի տարածքում հրդեհը սաստկանում է, այս մասին դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքերով, գործարանի վրա ձևավորվել են ծխի թանձր թուրաներ, որոնք միախառնված են կրակի լեզուների հետ։

Գործարանի տարածքը շրջափակված է, դեպքի վայր են ժամանում Շտապ օգնության և հրշեջ մեքենաների լրացուցիչ հաշվարկներ։

Մինչդեռ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն հաղորդում է , որ ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառներն ու զոհերի քանակը։

«Նաիրիտ» գործարանը պարապուրդի մեջ է 2010 թվականից։ Գրեթե վեց տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը քիմհսկայի նախկին աշխատողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան ասել է, որ գործարանը կվերագործարկվի, երբ ներդրող հայտնվի։ -0-