Մոսկվա–Երևան ինքնաթիռի օդաչուի զգոնությունը փրկել է ուղևորների կյանքը

01.02.2017, 14:40
Տեխնիկական ծառայությունները զննում են ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի օդաչուն օդ բարձրանալուց առաջ զեկուցել է կրիտիկական խնդրի մասին։
Մոսկվա–Երևան ինքնաթիռի օդաչուի զգոնությունը փրկել է ուղևորների կյանքը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «UTair» ավիաընկերությանը պատկանող «Boeing 737» օդանավը, որը պետք է կատարեր Մոսկվա–Երևան չվերթը, չորեքշաբթի առավոտյան չի կարողացել օդ բարձրանալ կոտրված փականների պատճառով, հաղորդում է Life.ru–ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեխնիկական ծառայությունները զննում են ինքնաթիռը Շերեմետևո օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավի օդաչուն օդ բարձրանալուց առաջ զեկուցել է կրիտիկական խնդրի մասին։

ԶԼՄ–ների տվյալներով, ուղևորներին տեղափոխել են մեկ այլ օդանավ, և նրանք մեկնել են Երևան։–0–