Ֆինանսների նախարարության հրդեհին տրվել է բարդության «բիս 1» աստիճան

11.07.2016, 00:24
ՀՀ Ֆինանսների նախարարության հրդեհին տրվել է բարդության «բիս 1» աստիճան:
Ֆինանսների նախարարության հրդեհին տրվել է բարդության «բիս 1» աստիճան

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ֆինանսների նախարարության հրդեհին տրվել է բարդության «բիս 1» աստիճան, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգը ստացվել է կիրակի ժամը 20:20: Այրվում է Երևանի հենց կենտրոնում գտնվող շենքի տանիքը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհի մակերեսն այժմ կազմում է 1000 քմ: -0-