Բելառուսի իրավապահների կողմից 7 տարի հետախուզվողը հայտնաբերվեց երևանյան սրճարանում

15.09.2016, 12:25
Նախօրեին ՀՀ ոստիկանության ծառայողները երևանյան սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդու:

Բելառուսի իրավապահների կողմից 7 տարի հետախուզվողը հայտնաբերվեց երևանյան սրճարանում
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները երևանյան սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել տղամարդու, ով յոթ տարի հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից:

Ինչպես հաղորում է ոստիկանության մամուլի ծառայությունը, 47-ամյա տղամարդը 2009 թ.-ի ապրիլի 11-ից Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպված հանցավոր խմբի կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: -0-