Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով

24.02.2023, 10:15
Գեղարքունիքում 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով
Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 38-ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ ու նկարահանել է մոր հեռախոսով
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները Ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ։

Կայքի տեղեկություններով՝ այդ քստմնելի արարքը իր 61-ամյա մոր բջջային հեռախոսով նկարահանել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-