«Խփեք դավաճանին». 1 օրում 2–րդ քրգործ է հարուցվել Facebook–ում բռնության կոչերով հրապարակում անելու համար

03.02.2021, 13:46
«Խփեք դավաճանին». 1 օրում 2–րդ քրգործ է հարուցվել Facebook–ում բռնության կոչերով հրապարակում անելու համար
«Խփեք դավաճանին». 1 օրում 2–րդ քրգործ է հարուցվել Facebook–ում բռնության կոչերով հրապարակում անելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քննություն է տարվում՝ պարզելու «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն

««Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախօրեին երեկոյան Քննչական նմանատիպ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ քրեական գործ է հարուցվել Facebook–ում բռնության կոչեր պարունակող հրապարակում կատարելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–