ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մասնակցում է Վիլնյուսում անցկացվող ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մասնակցում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 18-րդ նիստին, որն անցկացվում է Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն այսօր երկխոսություն են վարում անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի շուրջ, մասնավորապես՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման, ԵԱՀԿ հակաահաբեկչական ստորաբաժանման և ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի հետ փոխգործակցության իրականացման շուրջ, հաստատվել է համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը, կանոնավոր բնույթ են ձեռք բերել ՀԱՊԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների միջև կապերը», - նշել է Զայնետդինովը:
Նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որին մասնակցել է նաև Բորդյուժան:
Հանդիպման ընթացքում հավանության է արժանացել ռազմաքաղաքական չափման և ԵԱՀԿ-ի շրջանակներում անդրազգային մարտահրավերներին և սպառնալիքների հակազդելու մասին ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը:
Արտգործնախարարները քննարկել են դեկտեմբերի 19-20-ը կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ-ի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական հարցերը: -0-