Մյուս տարվանից չինական սերիալները գովազդով չեն ընդմիջվի
Մյուս տարվա հունվարից չինական հեռուստասերիալները կմաքրվեն կոմերցիոն գովազդներից, այդ կարգադրությունը երկուշաբթի հրապարկվել է Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի կայքում:
Փաստաթղթի համաձայն, նշում է ՌԻԱ Նովոստին, 2012թ.-ի հունվարի 1-ից սկսած, «հեռուստասերիալի յուրաքանչյուր շարք չի կարող ընդմիջվել ցանկացած տեսակի գովազդով»:
Հեռուստաալիքներին շոշափելի եկամտից զրկող նոր կանոնը 2010թ.-ին մենկարկած հեռուստաեթերը գովազդից մաքրելու քարոզարշավի փաստացի համալրումն ու ընդլայնումն է: Հատկանշական է, որ ներկայում չինական հեռուստաընկերություններն օրվա ընթացքում մի քանի անգամ են ցուցադրում սերիալները, որոնց սերիաները երբեմն գովազդային հոլովակների ցուցադրման հաշվին եթերային ժամանակի երեք և շատ ժամ են տևում: Բացառված չէ, որ գովազդն արգելելու ներմուծմամբ, իրավիճակն արմատապես կփոխվի: -0-