Միշել Լեգրանի ալբոմը` Կառլա Բրունիի երգով, հանվում է վաճառքի

21.11.2011, 11:33
Միշել Լեգրանի ալբոմը` Կառլա Բրունիի երգով, հանվում է վաճառքի

Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի «Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ» երաժշտական ալբոմը, որի ձայնագրմանը մասնակցել է Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին, երկուշաբթի կհանվի վաճառքի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իր ալբոմի համար Լեգրանը տասնյակ կատարողներ է ընտրել, ովքեր երգում են հայտնի ամանորյա երգեր: Բացի Բրունիից, ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Միկան, Էմիլի Սիմփսոնը, Իգգի Փոփը, Մաթյե Շեդիդը և այլոք:

«Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ» սկավառակում Բրունին կատարում է «Jolis Sapins» («Գեղեցիկ տոնածառեր») երգերը: Նրա ձայնը մյուս կատարողների ձայների հետ հնչում է այս ալբոմի համար Լեգրանի կողմից գրված «Noel d'Espoir» («Հույսի ամանոր») ստեղծագործության մեջ:

Այս տարի գարնանը Ֆրանսիայի առաջին տիկինը, երգչուհի և նախկին թոփ-մոդել Բրունի-Սարկոզին հետաձգել է իր նոր ալբոմի շնորհանդեսը 2012 թ.-ին սեպտեմբեր, ինչպես հաղորդվում էր, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների պատճառով: Բրունիի չորրորդ ալբոմի շնորհանդեսը նախատեսված էր 2011 թ.-ի սեպտեմբերին, իսկ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի ապրիլ-մայիսին:

Բացի երաժշտական կարիերայից, Կառլա Բրունին վերջերս փորձել է իրեն կինոյում, նա նկարահանվել է Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» (Midnight in Paris) ֆիլմում, որը 2011 թ.-ին բացել է Կաննի կինոփառատոնը:-0-