Sotheby's աճուրդում խոշոր դեղին ադամանդը վաճառվել է 12,2 մլն դոլարով

16.11.2011, 11:05
Sotheby's աճուրդում խոշոր դեղին ադամանդը վաճառվել է 12,2 մլն դոլարով
Sotheby's աճուրդում խոշոր դեղին ադամանդը վաճառվել է 12,2 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Sun Drop» («Արևի կաթիլ») անվանումը ստացած աշխարհի խոշորագույն դեղին ադամանդներից մեկը երեքշաբթի երեկոյան Ժնևի Sotheby's աճուրդում վաճառվել է 11,2 մլն ֆրանկով (12,2 մլն դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առքուվաճառքի ընթացքում ադամանդը գնել է հեռախոսազանգի միջոցով 10 մլն շվեյցարական ֆրանկ (հաշվի առնելով միջնորդավճարը՝ գումարը կազմում է 11,2 մլն) առաջարկած գնորդը: «Sun Drop»-ի նախնական գինը կազմում էր 10-15 մլն դոլար:

«Արևի կաթիլը» տանձի ձև  ունեցող վառ դեղին գույնի  քար է, որը կշռում է 110,03 կարատ, մաքրությունը՝ VVS1: Sotheby's-ում պնդում են, որ սա վերջին տարիների ընթացքում աճուրդում հայտնված ամենատպավորիչ թանկարժեք քարերից մեկն է:

Ալմաստը գտնվել է 2010 թ.-ին Հարավային Աֆրիկայում և մշակվել է ամերիկյան Cora International ընկերության կողմից:

Sotheby's International Jewellery-ի եվրոպական և մերձավոր արևելյան բաժնի ղեկավար Դևիդ Բենեթի խոսքերով՝ 100 կարատից ավել կշռող ադամանդը շատ հազվագյուտ բան է, իսկ նման չափսի և նման մաքրության գունավոր ադամանդն իրավամբ բացառիկ քար է:

2010 թ.-ի աշնանը Ժնևի Sotheby's աճուրդում ռեկորդ սահմանվեց՝ 24,8 կարատ կշիռ ունեցող մաքուր վարդագույն ադամանդը վաճառվեց 45 մլն դոլարով:-0-