Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հոլանդիան գործարկեցին «Հյուսիսային հոսքը»
08.11.2011,
16:59
Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հոլանդիան գործարկեցին «Հյուսիսային հոսքը»
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հյուսիսային հոսք» ստորջրյա խողովակաշարի միջոցով եվրոպացի սպառողին ռուսական գազի մատակարարման մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել երեքշաբթի Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական Լյուբմին քաղաքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Սպիտակ գույնի խորհրդանշական փականը պտտեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:-0-