Աղիքային վարակի համաճարակը Եվրոպայում ավարտվել է. Կոխի անվ. ինստիտուտ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. E.coli աղիքային վտանգավոր ցուպիկի հետևանքով Եվրոպայում առաջացած աղիքային վարակի համաճարակն ավարտվել է, ասվում է երեքշաբթի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինստիտուտի տվյալներով` O104:H4 շտամի առաջացրած հիվանդացության վերջին դեպքն արձանագրվել է հուլիսի 4-ին։ Քանի որ այդ պահից այդ վտանգավոր ցուպիկով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ հիվանդության հարուցիչի ինկուբացիոն ժամանակահատվածը կազմում է 3 շաբաթ, համաճարակը կարելի է ավարտված համարել։
«Այսպիսով, Գերմանիայում EHEC (էնտերոհեմորոգիական մանրէ) մեծ համաճարակն ավարտվել է։ Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին կատարվածի պատճառների բացահայտմանը և մեծ աշխատանք կատարեցին հիվանդների համար հոգ տանելու հարցում»,- ասել է Կոխի անվանվ ինստւտուտի ղեկավար Ռայնհարդ Բուրգերը (Reinhard Burger)։
Ըստ նրա` վտանգավոր շտամի զարգացման ուսուսմնասիրություններն այսքանով չեն եզրափակվի։ Ինստւտուտի աշխատակիցները դիմել են եվրոպացի բոլոր բժիշկներին անհապաղ հաղորդել իրենց նմանատիպ աղիքային շեղումների հնարավոր դեպքերի մասին։ -0-