Իսրայելը կանխարգելիչ հարվածներ է հասցրել Իրանին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։
«Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ նպատակ ունենալով վերացնել իրեն սպառնացող վտանգը։ Պաշտպանության նախարար Կացը ստորագրել է հատուկ հրամանագիր, համաձայն որի՝ Իսրայել պետության ողջ տարածքում մտցվում է արտակարգ դրության ռեժիմ», -ՏԱՍՍ-ը մեջբերում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը։
Ինտերֆաքսը, հղում անելով The Times of Israel-ին, գրում է, որ ողջ երկրում հնչում են տագնապի ազդանշաններ։
РБК-ն, հղում անելով Fars գործակալությանը, հայտնում է, որ Իրանի մայրաքաղաքում լսվել են երեք պայթյուններ, արձանագրվել են մի քանի հրթիռների հարվածներ։
Մերձավոր Արևելքում էսկալացիան սկսվել է հունվարին՝ Իրանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ ԱՄՆ-ն աջակցել է ցուցարարներին և ավելացրել իր ուժերը տարածաշրջանում։
The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, փետրվարի 19-ին հայտնել էր, որ Իսրայելն ակտիվորեն պատրաստվում է ԱՄՆ-ի հետ համատեղ հարվածին Իրանի ուղղությամբ։

