Իրանը հրետանային հարված է հասցրել գրոհայիններին «հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում»

15.11.2020, 00:44
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը հրետանային հարված են հասցրել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին
Իրանը հրետանային հարված է հասցրել գրոհայիններին «հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում»

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրետանային հարված են հասցրել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, շաբաթ օրը հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությանը:

Загружается новость ... "Право"
Նշվում է, որ հարվածը հասցվել է «հյուսիսարևմտյան սահմանի մյուս կողմին»: Միաժամանակ, չի նշվում, թե որ պետության տարածքի մասին է խոսքը:

Ուրբաթ օրը Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում զինյալների հետ բախումների հետևանքով երեք իրանցի սահմանապահ էր սպանվել, ևս երկուսը վիրավորվել էին: Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ հարձակումը հետ է մղվել, իսլամական հանրապետության զինված ուժերը թույլ չեն տվել թշնամուն մուտք գործել երկիր:

Իրանի հյուսիսարևմտյան գավառները սահմանակից են Իրաքին, Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին:-0-