Ալիևը աշխատանքից ազատել է Մամեդյարովին և ԱԳ նոր նախարար նշանակել

16.07.2020, 18:27
Ալիևը աշխատանքից ազատել է Մամեդյարովին և ԱԳ նոր նախարար նշանակել
Ալիևը աշխատանքից ազատել է Մամեդյարովին և ԱԳ նոր նախարար նշանակել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱԳ նախարարի պաշտոնից ազատեց Էլմար Մամեդյարովին: Այսօր՝ հուլիսի 16-ին, համապատասխան հրամանագիր է հրապարակվել պետության ղեկավարի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«Էլմար Մագերրամ օղլի Մամեդյարովին ազատել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից»,- նշվում է փաստաթղթում:

Իլհամ Ալիևի հրամանագրով Ջեյհուն Բայրամովը նշանակվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար։

Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004թ.-ի ապրիլից: -0-