Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
24.02.2022,
22:25
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի գրասենյակում հայտարարել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ՝ անվանելով դա լրջագույն սպառնալիք Եվրոպայի համար:
«Դաժան մարտից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի հարթակի նկատմամբ: Նախկին ԱԷԿ-ի օբյեկտների, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է: Այս ուղղությամբ ռուսների անիմաստ հարձակումից հետո անհնար է խոսել այն մասին, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անվտանգության մեջ է: Սա այսօր Եվրոպայի նկատմամբ լրջագույն սպառնալիքներից է», - նշվում է Պոդոլյակի մեկնաբանության մեջ:
Նա մտավախություն է հայտնել, որ ԱԷԿ-ի այդ վտանգավոր օբյեկտները կարող են վնասվել:-0-