Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում ծովի մակարդակը բարձրացել է, իրականացվում է տարհանում. ԶԼՄ

08.02.2023, 15:10
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում ծովի մակարդակը բարձրացել է, բնակիչներին տարհանում են
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում ծովի մակարդակը բարձրացել է, իրականացվում է տարհանում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրքական Իսկենդերուն քաղաքում երկրաշարժից հետո ծովի մակարդակը բարձրացել է, ճանապարհները հեղեղվել են, բնակիչներն ու աշխատողները տարհանվել են, հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«10 նահանգներում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի պատճառով ծովի մակարդակը բարձրացել է Հաթայի Իսկենդերուն քաղաքում։ Ջրով են լցվել ափամերձ գոտու ճանապարհները, հրապարակները, աշխատատեղերը»,- հայտնել է հեռուստաալիքը։

Տարհանվել են նաև առևտրի օբյեկտները և բանկերը։

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8574, վիրավորվել՝ 40910 մարդ։–0–