Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հուշագիր Ղարաբաղի հարցով կենտրոն ստեղծելու մասին

12.11.2020, 00:34
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հուշագիր Ղարաբաղի հարցով կենտրոն ստեղծելու մասին
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հուշագիր Ղարաբաղի հարցով կենտրոն ստեղծելու մասին
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը ստորագրել են հուշագիր Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի տեղծման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածություններն ու ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ տվեցին դադարեցնել արյունահեղությունն ու ստեղծել պայմաններ խաղաղ կյանքի վերադառնալու համար։

«Ռուս խաղաղապահների ներկայությունը կապահովի կայունություն ճգնաժամային տարածաշրջանում, կդադարեցնի փախստականների հոսքը, կնպաստի բնակության վայրեր նրանց վերադարձին », – ընդգծել է նախարարը։

Նա նաև նշել է, որ «համատեղ մոնիտորինգային կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա իրականացնել հուսալի վերահսկողություն ռազմական գործողությունների ռեժիմի պահպանման համար և կձևավորի ամուր հիմք հին հակամարտության կարգավորման համար»։

Համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, այն հավաքելու, ամփոփելու և ստուգելու է տեղեկատվություն հրադադարի ռեժիմի պահպանման մասին։ Կենտրոնը կդառնա մարմին պայմանավորվածությունների խախտման հետ կապված ցանկացած բողոքների, հարցերի կամ խնդիրների քննարկման համար։–0–