Նախկին ֆուտբոլիստն ընտրվել է Վրաստանի նախագահ

14.12.2024, 15:33
Նախկին ֆուտբոլիստն ընտրվել է Վրաստանի 6–րդ նախագահ
Նախկին ֆուտբոլիստն ընտրվել է Վրաստանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանի վեցերորդ նախագահ է ընտրվել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, խորհրդարանի նախկին պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին։ Այս մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվել են խորհրդարանի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։

Կավելաշվիլիի օգտին քվեարկել են 300 ընտրողներից բաղկացած կոլեգիայի 224 անդամ։ Առաջին փուլում հաղթելու համար նրան անհրաժեշտ էր ստանալ ձայների երկու երրորդը։