Ղազախստանում ուղևորատար օդանավ է կործանվել. կան զոհեր և տուժածներ (ՎԻԴԵՈ)

27.12.2019, 11:18
Ղազախստանում ուղևորատար օդանավ է կործանվել. կան զոհեր և տուժածներ .ՎԻԴԵՈ
Ղազախստանում ուղևորատար օդանավ է կործանվել. կան զոհեր և տուժածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղազախստանում կործանվել է Bek Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավ, որը կատարում էր Ալմաթիից Նուր–Սուլթան  չվերթը: Օդանավում գտնում էր 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, հաղորդել է ՏԱՍՍ–ը։

Ինչպես հայտնել է Ղազախստանի նախագահին առընթեր Կենտրոնական կապերի ծառայության ներկայացուցիչ Ալիբեկ Աբիդիլովը, նախնական տվյալներով, մահացել է 12 մարդ։ Միաժամանակ, Ալմաթի աքիմաթի (վարչության) տվյալների համաձայն աղետի հետևանքով մահացել է 14 մարդ։

ՌԴ ՆԳՆ–ի տեղեկություններով, ևս 9 մարդ վիրավորվել է։ Ըստ Ղազախստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կոմիտեի` տուժածների թվում կա վեց երեխա։

Օդանավը թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունը, բետոնային պատնեշը ջարդելով` բախվել երկհարկանի կառույցին։ Բախման հետևանքով հրդեհ չի գրանցվել։

Տեղում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և իրավապահներ։ Տարհանման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Արտակարգ իրավիճակի պատճառները պարզելու հետաքննության համար ստեղծվել է կառավարական կոմիտե, որը շուտով դեպքի վայր կժամանի։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին։ -0-