Խաղաղ օվկիանոսում կետը փրկել է կնոջը շնաձկան հարձակումից (ՎԻԴԵՈ)

13.01.2018, 18:49
Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կետը փրկել է կնոջը շնաձկան հարձակումից։
Խաղաղ օվկիանոսում կետը փրկել է կնոջը շնաձկան հարձակումից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կետը փրկել է կնոջը շնաձկան հարձակումից, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով The Independent–ին։

Կենսաբան Նեն Հաուզերը տեսանկարահանելիս է եղել սապատավոր կետին և չի նկատել, որ մոտակայքում շնաձուկ է հայտնվել։

Սակայն կետը նկատել է շնաձկանն ու սկսել է թաքցնել կնոջը լողաթևով և հրել նրան գլխով ու մարմնի տարբեր մասերով։ Այս ամենը տևել է մոտ 10 րոպե, չնայած, որ կինը փորձել է լողալով հեռանալ կաթնասունից։

«Վախենում էի, որ եթե կետն ուժեղ հրի ինձ կամ հարվածի թևով կամ պոչով, ապա կկոտրի ոսկորներս կամ այլ վնասներ կհասցնի», – նշել է Հաուզերն ու հավելել, որ այդ հրումներից հետո նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել։

Հաուզենն ասել է, որ արդեն 28 տարի է զբաղվում է կետերի պաշտպանությամբ, «սակայն այդ պահին չէի գիտակցում, որ կետն է պաշտպանում ինձ»։

Կենսաբանը կարծում է, որ տեղի ունեցածն ապացուցում է, որ կետերն օժտված են այլ էակներին պաշտպանելու բնազդով։–0–