Գինու բնօրրան Հայաստանը բրիտանական «Գարդիանի» էջերում

08.02.2016, 18:02
«Բնական գինու պատմություն», այսպես են վերնագրել ամերիկացի գիտնականներ Իյան Թաթերսոնն ու Ռոբ Դեսան այս հնագույն խմիչքին նվիրված իրենց ուսումնասիրությունը:
Գինու բնօրրան Հայաստանը բրիտանական «Գարդիանի» էջերում
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բնական գինու պատմություն», այսպես են վերնագրել ամերիկացի գիտնականներ Իյան Թաթերսոնն ու Ռոբ Դեսան այս հնագույն խմիչքին նվիրված իրենց ուսումնասիրությունը, գրում է բրիտանական «Գարդիանը»:

Գիրքը պատմում է, թե ինչ տեսակի գինի էին պատրաստում «5000 տարի առաջ Փոքր Կովկասի լեռնաշղթայի ստորոտում գտնվող քարանձավում, որը հայտնի էր որպես «Արենի1»:

«Ահա հենց այստեղ՝ Հայաստանի այս վայրում, 2011թ.-ին հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին գինու մառանները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 3000-ից 3500 տարի առաջ»,- գրել են գիտնականները:

Գրքի հեղինակները պատմում են, որ իրանահայ Զորիկ Ղարիբյանը,  որը հաջողակ բիզնես է վարում Իտալիայում, հայկական սփյուռքի այն անդամներից է և մեծ դեր է խաղացել գինու արդյունաբերության մեջ: Եվ շատերի նման նա օգտագործել է ավանդական գինեգործության տեխնիկա՝ կիրառելով կավե ամաններ (կամ կարաս)՝ հնեցնելու իր գինիները, պատմում է թերթը: -0-