Ահաբեկչություն՝ Թուրքիայում. կան տասնյակ վիրավորներ և զոհեր (ՎԻԴԵՈ)
23.10.2024,
19:10
Կադրեր՝ Թուրքիայում ահաբեկչությունից. կան տասնյակ վիրավորներ և զոհեր. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան հայտնել է թուրքական ավիաարտադրող «Tusaş» ընկերությունում տեղի ունեցած ահաբեկչության մասին, հայտնում է ТАСС-ը։
«Անկարայի Քահրամանքազան թաղամասում ահաբեկչություն է իրականացվել։ Հարձակման հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ»,- գրել է նա X-ում։ Ներկա պահին հարձակման ենթարկված ընկերության մուտքի ճանապարհները արգելափակված են։ Տարածք են ժամանել մեծ թվով ոստիկաններ, հատուկ ջոկատայիններ, փրկարարներ, բժիշկներ։ Ենթադրվում է, որ պայթյունի աղբյուրը կարող էր մահապարտ ահաբեկիչ լինել։
Պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, երեք ահաբեկիչներից երկուսը ոչնչացվել են։