Էլեկտրամոբիլները Հայաստանում․ էկոլոգիապես մաքուր, տնտեսող և շահավետ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Էլեկտրամոբիլները ոչ միայն նորաձև միտում են, այլև նոր իրականություն: Հարմարավետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսող․ նրանք նոր հնարավորություններ են ստեղծում սեփականատերերի համար, հատկապես ավելի կայուն զարգացման ձգտող երկրներում, ինչպիսին Հայաստանն է:
Ինչու՞ հենց էլեկտրամոբիլ
Հայեցակարգային առումով, էլեկտրամոբիլները չեն փոխում պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի տրանսպորտը։ Սակայն, նրանք բերում են նորարարություն, որը ստիպում է նորովի դիտարկել անձնական տրանսպորտային միջոցի ընտրության հարցը։
Նախևառաջ, սա էկոլոգիական լուծում է։ Ի տարբերություն ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների՝ էլեկտրամոբիլները վնասակար նյութեր չեն արտանետում մթնոլորտ։ Սա հատկապես կարևոր է քաղաքներում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը հաճախ գերազանցում է թույլատրելի նորմերը, ինչպես, օրինակ, Երևանում։
Երկրորդ, էլեկտրամոբիլի շահագործումն ավելի էժան է։ Մարտկոցի լիցքավորումը շատ ավելի էժան է, քան բենզինով, դիզվառելիքով կամ նույնիսկ գազով լիցքավորումը։
Երրորդ, ամբողջ աշխարհում ընդլայնվող լիցքավորման ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս ճամփորդել տարբեր երկրներով՝ խնայելով միջոցներ և միաժամանակ վնաս չպատճառելով բնությանը։
Փոքր բոնուս է նաև աղմուկի մակարդակի նվազումը, ինչը ոչ միայն կբարձրացնի հարմարավետությունը, այլև կպահպանի Ձեր հարևանների քունը, երբ գիշերը որոշեք վերադառնալ տուն։
Ինչու՞ են էլեկտրամոբիլները շահավետ Հայաստանում
Հավանաբար Դուք արդեն նկատել եք, որ Հայաստանի ճանապարհներին էլեկտրամոբիլների թիվը զգալիորեն ավելացել է, և դա ունի մի քանի բացատրություն։ Սկզբում արժե նայել քարտեզին. Հայաստանը բավականին կոմպակտ երկիր է։ Եթե մեծ երկրներում էլեկտրամոբիլների համեմատաբար փոքր շարժունակությունը կարող է խնդիր դառնալ, ապա Հայաստանի դեպքում դժվար է պատկերացնել շարունակական ուղևորություն, որի ընթացքում 300-400 կիլոմետր անցնելու պաշարը բավարար չլինի։ Եվ հենց այդքան են արդեն ապահովում ստանդարտ էլեկտրամոբիլները։
Մյուս գործոնն այն է, որ Հայաստանն ակտիվորեն շարժվում է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների օգտագործման ուղղությամբ։ Անցումը էլեկտրամոբիլներին նպաստում է ժամանակակից քաղաքներում, ինչպիսին Երևանն է, ավտոտրանսպորտի արտանետումներից օդի աղտոտվածության մակարդակի նվազմանը։
Ենթակառուցվածքի առումով նույնպես զգալի առաջընթաց է նկատվում։ Լիցքավորման կայանների քանակը մշտապես աճում է։ Բացի այդ, Հայաստանը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են երկրի տրանսպորտի էլեկտրաֆիկացմամբ և կարող են աջակցել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը։
Եվ, վերջապես, ամենակարևորը խնայողությունն է։ Հայաստանում ամսական 400 կՎտ․ժ-ից ավել սպառողների համար սակագինը կազմում է 53.48 դրամ ցերեկային ժամերին և 43.48 դրամ գիշերային ժամերին։ Այսինքն, եթե Ձեր էլեկտրամոբիլի մարտկոցի տարողությունը 50 կՎտ․ժ է և Դուք այն լիցքավորեք գիշերը, ապա դա կարժենա 2174 դրամ։
Հիմա դիտարկենք այլընտրանքները։ ԱԻ-92 տեսակի բենզինի մեկ լիտրը արժե մոտ 500-520 դրամ, հեղուկ գազը՝ 200-240 դրամ, իսկ բնական գազը՝ 280-320 դրամ մեկ խորանարդ մետրի համար։
Խնայողությունն ակնհայտ է։
Ինչպե՞ս շահավետ դարձնել էլեկտրամոբիլի գնումը
Ինչպես արդեն պարզեցինք, էլեկտրամոբիլի գնումը կարող է դառնալ ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլև տնտեսապես արդարացված որոշում։ Նախկինում էլեկտրամոբիլների արժեքը մի փոքր բարձր էր նույն դասի ներքին այրման շարժիչով մեքենաների արժեքից, սակայն, այս պահին, տարբերությունը նվազագույն է, եթե առհասարակ կա։ Բացի այդ, երկարաժամկետ հեռանկարում դրանց շահագործումը փոխհատուցվում է սպասարկման և էներգիայի ցածր ծախսերի հաշվին։
Գնումն ավելի հասանելի դարձնելու համար ՎՏԲ-– Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ։ Հաճախորդները կարող են օգտվել ավտոմեքենա գնելու համար նախատեսված վարկից՝ ճկուն պայմաններով և թափանցիկ տոկոսադրույքներով, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել էլեկտրամոբիլ նույնիսկ այն մարդկանց, ովքեր չեն կարող ամբողջ գումարը վճարել միանվագ։
Բանկն առաջարկում է ճկուն պայմաններ՝ մինչև 12 միլիոն դրամ՝ (համարժեք մինչև 3 միլիոն ռուբլի) վարկ ստանալու հնարավորությամբ։
Վարկը կարելի է վերցնել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ավտոմեքենա գնելու համար ։
Իսկ եթե արդեն ունեք ավտովարկ այլ բանկում, բայց ցանկանում եք այն վերակառուցել, ՎՏԲ-–Հայաստան Բանկը կրկին կգա օգնության՝ առաջարկելով «Ավտովարկի գնում» ծառայությունը՝ նոր և բարելավված պայմաններով, ինչը թույլ կտա նվազեցնել տոկոսադրույքը և օպտիմալացնել վճարումները։
Էլեկտրամոբիլն ապագայի տրանսպորտն է, որն արդեն այսօր կարող է դառնալ Ձեր կյանքի մի մասը։ Հայաստանի համար դրա շահագործումը հատկապես արդիական է, իսկ ՎՏԲ–Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ավտովարկավորման շահավետ պայմաններով էլեկտրամոբիլի գնումը կդառնա ավելի հասանելի և խելամիտ ներդրում։