438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

COVID-19. 5 դաս, որոնք քաղեցինք կորոնավիրուսից

12:08
20 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի պանդեմիան ինքնին լուրջ մարտահրավեր է միլիոնավոր մարդկանց և բազմաթիվ պետությունների համար։ Առողջապահական համակարգն աշխատում է ամբողջ թափով` փորձելով մոբիլիզացնել իր ուժերն ու ռեսուրսները վիրուսի տարածումը կանգնեցնելու և վարակված մարդկանց կյանքը փրկելու համար։ 

Եվ իսկապես, COVID-19–ը դարձավ լուրջ մարտահրավեր ոչ միայն քաղաքացիների կյանքի և առողջության, այլև նրանց բարեկեցության համար, քանի որ երկրների տնտեսությունը հայտնվեց լուրջ հարվածի տակ։ Ամբողջ աշխարհի փորձագետները հաշվարկվում են կորոնավիրուսի հետևանքով սպասվող տնտեսական վնասը` կանխատեսելով ամենատխուր սցենարներ։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց պարզել, թե ինչ դասեր մենք քաղեցինք կորոնավիրուսից և ինչպես կարող ենք օգտագործել ստացված հմտությունները հետագայում, քանի որ ակնհայտ է, որ վիրուսները մեզ շարունակելու են գրոհել նաև ապագայում։ 

1. Հարկավոր են զգալի ռեսուրսներ 

1 кошелек 5 уроков

Սկսենք ամենաակնհայտից։ Որպեսզի առողջապահական համակարգն աշխատի այնպիսի հզոր տեմպերով, ինչպես կորոնավիրուսի դեպքում է, անհրաժեշտ են շատ մեծ ռեսուրսներ` բուժկենտրոններ կառուցելու, բժշկական սարքավորումներ և պարագաներ գնելու համար։ Մյուս կողմից, քանի որ վարակի տարածումը կանխելու համար պետությունը ներդնում է զգալի սահմանափակումներ, մասնավորապես, տնտեսական գործեունեության, տեղաշարժման միջոցների, այդ թվում` ավիահաղորդակցության, մետրոյի և այլնի առումով, ապա այս ամենն անխուսափելիորեն հարվածում է տնտեսությանը։ Տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումների դեպքում տնտեսվարող սուբյեկտները չեն գեներացնում կապիտալ, չեն վճարում աշխատավարձ, հարկեր, ավելին, բախվում են սնանկության հավանականության հետ։ Արդյունքում, ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար պետությունը ստիպված է լինելու կսմ պարտք վերցնել միջազգային դոնորներից կամ վերաբաշխել միջոցները պահուստային ֆոնդերից կամ եկամտի այլ աղբյուրներից։ 

2. Փոքր բիզնեսը վատ վիճակում է 

2 кошелек 5 уроков

Համավարակի ընթացքում ամենից շատ տուժում է փոքր և միջին բիզնեսը։ Հենց ՓՄՁ-ի ներկայացուցիչների համար նույնիսկ ամենակարճ պարապուրդը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։ Տուժում են նաև արտահանողները, որոնք ուղղակի չեն կարողանում երկրից դուրս հանել և իրացնել իրենց ապրանքը։ Մի հարց է, երբ դա ոչ օրգանական մթերք է, բայց ի՞նչ անել գյուղատնտեսական մթերքների հետ, որոնք շատ շուտ են փչանում։ Արդյունքում՝ կրելով մեծ վնասներ արտադրությունում, ձեռներեցները չեն կարողանում վերադարձնել միջոցների մեծ մասը համավարակի պատճառով և հայտնվում են սնանկացման եզրին։ 

3. Բարձր վարկավորվածության ծախսերը 

3 кошелек 5 уроков

Շատ ընկերություններ (այդ թվում՝ խոշոր) իրենց բիզնեսի ընդլայնման և զարգացման համար օգտվում են վարկերից։ Հենց բարձր վարկավորման և պարապուրդի հետևանքով բանկի պարտավորությունները չկատարելու պատճառով էլ երկրների տնտեսությունները սկսում են դոփել տեղում, իսկ ձեռներեցները հայտնվում են ծայրահեղ վիճակում։ Չէ՞ որ նրանք պետք է աշխատակիցներին աշխատավարձ վճարեն, մարեն պայմանագրային պարտավորությունները և այլն, ինչը ստիպում է նրանց նորից ու նորից ներգրավել փոխառու միջոցներ։ 

Հատկապես ծանր է փոքր ընկերությունների համար, որոնք ավելի քիչ հնարավորություններ ունեն կողմնակի ֆինանսավորում ներգրավելու համար, քան խոշոր ձեռնարկությունները։ 

Այդ պատճառով փոքր և միջին բիզնեսի համար չափազանց կարևոր է պետության աջակցությունը՝ էժան վարկերի, աջակցության տարբեր ծրագրերի, վճարումների հետաձգման, վարկային և հարկային արձակուրդների տեսքով։ Իհարկե, բոլոր այս քայլերը չեն կարող ամբողջությամբ հարթել ճգնաժամի հետևանքները, սակայն առանց այդ օգնության երկիրը կարող է մնալ առանց ՓՄՁ-ների, որոնք տնտեսության հիմնական շարժիչ ուժն են։

Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտների աջակցությանն ու բնակչության որոշ խմբերի օգնությանը։ Ներկայումս հաստատված է ընդհանուր 76 մլրդ դրամի աջակցության 17 ծրագիր (155,8 մլն դոլար)։ Կառավարության ընդունած հակաճգնաժամային ծրագրերի շահառու է դարձել 26 հազար իրավաբանական և 1,1 մլն ֆիզիկական անձ։ 

4. Գլոբալիզացման բացասական կողմերը 

4 кошелек 5 уроков

Հատկանշական է, որ գլոբալիզացումը, որը հանգեցրել է աշխարհի բազմաթիվ տնտեսությունների աճին, այսօր հնարավոր տնտեսական կործանման պատճառներից մեկն է: Չէ որ եթե անգամ առանձին վերցված երկրի տնտեսությունը լիարժեք գործունակ է, դա չի կարող դառնալ այդ երկրի զարգացման և բարեկեցիկ գոյության երաշխիք այն պայմաններում, երբ մնացած երկրները հայտնվեն տնտեսական կոլապսի առաջ համավարակի պատճառով: 

Եվ այս խնդրի առջև են կանգնած ոչ միայն զարգացող տնտեսություն ունեցող երկրները, սա նաև գլոբալ մակարդակի խնդիր է: Կարևոր չէ, թե շատ են արդյոք ձեզ մոտ վարակակիրները, թե ոչ, աշխատում է ձեր ենթակառուցվածքային ցանցը, թե ոչ, կանգ է առել արտադրությունը, թե ոչ, եթե ձեզ մոտ բացակայում են սպառման շուկաները, ապա վաղ թե ուշ ձեր տնտեսությունը կդադարի գործել: Եվ ոչ բոլոր երկրները կարող են գոյատևել միայն ներքին պահանջարկի հաշվին: 

5. Ճգնաժամի առավելությունը  

5 кошелек 5 уроков  

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում ինտերնետի, սմարթֆոնների և հաղորդակցական այլ գաջեթների զանգվածային տարածման պահից ի վեր հայաստանցիները ստիպված են նստել տանը: Իրականում, սա բացառիկ ժամանակահատված է ոչ միայն գրքեր կարդալու, կինեմատոգրաֆի գլուխգործոցներ դիտելու, այլև թվային աշխարհի ընկալման նոր մակարդակի հասնելու համար: 

Ակնհայտ է, որ որքան ժամանակն առաջ է գնում, այնքան ավելի շատ գործընթացներ են իրականացվելու թվայնացման միջոցով: Դա իր հերթին «կսպանի» գործունեության որոշ տեսակներ, բայց փոխարենը կստեղծի նոր մասնագիտություններ: 

Զարգացած երկրները վաղուց են սկսել այդ պրոցեսը, Հայաստանը, սակայն, նոր է թևակոխում այդ փուլը: Եվ որքան շուտ մեր հայրենակիցները կսկսեն յուրացնել թվային տեխնոլոգիաները, այնքան ավելի մրցունակ կդառնան ապագայում, այնքան ավելի շատ հնարավորություններ կբացվեն նրանց մոտ ստեղծագործական և կարիերայի աճի համար: Ամենակարևորն այդ պահը բաց չթողնելն է, չէ՞ որ հետագայում նման հնարավորություն կարող է այլևս չլինել: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։