Աջակցության ծրագրեր 14+. ու՞մ և ինչպե՞ս են օգնում ՀՀ իշխանությունները COVID-19–ի պայմաններում
29.04.2020,
10:34
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական գործունեության սահմանափակումների պայմաններում պետական աջակցության ինչ միջոցառումներ են գործում, և ովքեր կարող են դրանցից օգտվել։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհը համակած կորոնավիրուսի վարակը ստիպել է տարբեր երկրների բնակիչներին ինքնամեկուսանալ, այն նաև ազդել է բազմաթիվ տնտեսությունների վրա։ Բազմաթիվ ընկերություններ փակվել են վիրուսի տարածումը կանխելու նպատակով, իսկ որոշներն էլ աշխատում են հեռահար։ Այս ամբողջ իրավիճակն, իհարկե, լրջորեն հարվածել է ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գրպանին։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են լուծում խնդիրները. ինչ–որ տեղ տրամադրում են դրամական միջոցներ, ինչ–որ տեղ չեղարկում են պարտքերը։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել տնտեսության տարբեր ոլորտներին և օգնել բնակչության տարբեր խմբերին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, թե պետական աջակցության ինչ միջոցառումներ են գործում, և ովքեր կարող են դրանցից օգտվել։
Որոշեցինք մի շարք հրապարակումների միջոցով ներկայացնել իշխանությունների աջակցության միջոցառումները։
Ինչպես ամեն ինչ սկսվեց

Մարտի 16–ին մեկ ամսով երկրում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Ընդ որում մարդկանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 12–ը ներառյալ։ Իսկ ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։
Համավարակի պատճառով բարդ դրության մեջ հայտնված ձեռներեցներին և քաղաքացիներին աջակցելու նպատակով իշխանությունները հաստատեցին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում։ Դրանցից վեցը վերաբերում է տնտեսական աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), իսկ ութը բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությունն է։ Միաժամանակ վեց ծրագրերով դրամական միջոցները քաղաքացիներին փոխանցվելու են ավտոմատ` վճարված հարկերի մասին տվյալների հիման վրա, այս մեխանիզմը գործելու է նաև կոմունալների և պետական նպաստների մասով։
Հարկ է նշել, որ կրկին առաջացող խնդիրներից կախված` իշխանությունները պարբերաբար շտկումներ են կատարում աջակցության միջոցառումներում` ընդլայնելով շահառուների և տնտեսական գործունեության տեսակների ցանկերը, ինչպես նաև մեղմելով որոշ պայմաններ, որպեսզի ծրագրերից կարողանան օգտվեն առավելագույն թվով քաղաքացիներ։
Առաջին միջոցառում. վարկ բիզնեսի համար
Կառավարության առաջին ծրագիրը վերաբերում է բիզնեսին օժանդակելուն, մասնավորապես, պետական աջակցության շրջանակում ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ: Այս գործիքն իր ընդգրկման շրջանակով ամենալայնն է, այն վերաբերում է ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում գործող բոլոր իրավաբանական, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առանց գործունեության ոլորտի սահմանփակումների։ Նախատեսվում է միայն մեկ պայման. նրանք պետք է ունենան վարկային և հարկային դրական պատմություն:
Ծրագիրը խթանում է անտոկոս և արտոնյալ վարկերի տրամադրում, ինչպես նաև նախատեսում է պետության կողմից համաֆինանսավորում: Ավելին, եթե վարկերի ներգրավումը կօգտագործվի աշխատավարձեր տրամադրելու և հարկային պարտավորությունները մարելու համար, վերցված վարկերը կտրամադրվեն զրո տոկոսադրույքով: Միաժամանակ, աշխատավարձերի վճարման դեպքում կառավարության կողմից համաֆինանսավորումը կկազմի վարկի գումարի մինչև 50% -ը, իսկ հարկերի դեպքում` նույնքան, որքան կհատկացնի բանկը:
Հումքի գնման դեպքում համաֆինանսավորման չափը կազմում է վարկի գումարի մինչև 40%-ը, սարքավորումների ներմուծման համար՝ մինչև 25%-ը, կոմունալ վճարումների համար՝ մինչև 45%-ը, իսկ սննդի ներմուծման համար՝ առնվազն մինչև 30%:
Հումքի ձեռք բերման համար կառավարությունը սուբսիդավորում է վարկի մինչև 6%, կոմունալ վճարումների համար՝ մինչև 10%, սարքավորումների դեպքում՝ 5%, սննդամթերքի գործունեությամբ զբաղվող սուբյեկտին՝ մինչև 8 %:
Միջոցառման շրջանակում ընկերությունները պետական աջակցության համար կարող են կառավարությանը դիմել բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք իրենց հերթին, կֆիլտրեն նրանց վարկունակությունը և պետական օժանդակություն կտրամադրեն:
Այս եղանակով տրված ֆինանսային աջակցությունը կարող է օգտագործվել աշխատակիցներին 3 ամիսների համար աշխատավարձ վճարելու համար, ամեն աշխատակցի համար 500 հազ. դրամից ոչ ավելի, նաև օժանդակությունը տրվում է պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարումների կատարման, հումքի կամ ներմուծում անելու, սարքերի և սարքավորումների ներմուծման համար արտադրությունն ընդլայնելու նպատակով, հանրային ծառայությունների վճարումների համար և առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման համար:
Այս ծրագրից ապրիլի 24-ի դրությամբ արդեն օգտվել է 264 շահառու, ում տրվել է 19,5 մլրդ դրամի վարկ:
Երկրորդ միջոցառում. աջակցություն գյուղատնտեսներին

Պետական օժանդակության երկրորդ միջոցառմամբ նախատեսվում է աջակցել գյուղատնտեսությանը, այստեղ նույնպես շատ դեպքերում վարկի տոկոսադրույքները զրոյացվում են: Այսպիսով, լիզինգի աջակցության ծրագրով՝ պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքները, որոնք կազմում են 2% կամ 4%, այժմ կզրոյացվեն:
Նույն կերպ, գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրով, որտեղ 12%-ից պետությունը սուբսիդավորում է 7%–ը:Այժմ միջոցառումների փաթեթով նախատեսվում է տոկոսադրույքի զրոյացում, ինչը վերաբերում է ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերին, հակակարկտային ցանցերի տեղադրմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, տոհմային անասնապահության զարգացմանը և այլն:
Երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ փոխվում են որոշ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները։ Այսպես, եթե նախկինում կառավարությունն աջակցություն էր տրամադրում գյուղատնտեսական ծրագրերին, որոնց տոկոսադրույքը կազմում էր առավելագույնը 12%, ապա հիմա այն մինչև 14% է։ Եվ եթե ֆերմերը մինչև 13% տոկոսադրույքով վարկ վերցնի, այսինքն նա ներառվում է այդ ծրագրում, ապա նրա տոկոսները կսուբսիդավորվեն կառավարության կողմից։ Այդ կերպ նրա վարկը կարժենա 0%։
Սուբսիդավորման այդ ծրագրի մեջ են ներառվում նաև արտարժույթով վարկերը, սակայն այդ դեպքում արտոնություններն ավելի քիչ կլինեն։
Ծրագրում հատուկ շեշտ է դրվում կոոպերատիվների վրա, որոնք ավելի շատ արտոնություններ կստանան. կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի վարկի տոկոսները, այլև, կախված գործունեության տեսակից, կտրամադրի կոնկրետ համաֆինանսավորում 30%-ից 50%-ի չափով։
Համաֆինանսավորման ամենամեծ ծավալը նախատեսված է տոհմային անասունների բուծման ծրագրերի համար։ Օրինակ՝ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված է 300 մլն դրամ գումար։
Լիզինգի դեպքում կա 10%-ի համաֆինանսավորման հնարավորություն, ինչը թույլ կտա ձևավորել մարման ավելի ճկուն գրաֆիկ, ինչպես նաև կա 30%-անոց համաֆինանսավորման հնարավորություն խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար։
Ապրիլի 22-ի տվյալներով, ծրագրի շրջանակում ներկայացվել է ավելի քան 13 հազ հայտ 27,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Դրանցից հաստատվել է 2943 վարկային հայտ՝ 4,34 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Մասնավորապես, դրանցից 2632-ը ֆերմերային տնտեսությունների համագործակության միկրովարկերն են, իսկ 311-ը՝ գյուղատնտեսական այլ նպատակների համար տրամադրված վարկերը։
Երրորդ ծրագիր. ՓՄՁ-ների աջակցություն

Կառավարության հաջորդ՝ 3-րդ հակաճգնաժամային միջոցառումը վերաբերում է փոքր բիզնեսին և անհատ ձեռնարկատերերին, որոնց շրջանառությունը 2019 թ.-ին կազմել է 24-ից 500 մլն դրամ։
Միջոցառումն ուղղված է նրանց վրա, ով այդ ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով բախվել է լիկվիդայնության խնդիրների հետ։ Դա, մասնավորապես, վերամշակող արդյունաբերությունն է, հյուրանոցային բիզնեսը և հանրային սննդի ոլորտը, զբոսաշրջությունը, ծառայությունների, բեռնափոխադրումների և պահեստային գործունեության ոլորտները, ինչպես նաև առողջապահությունը։
Վերջերս կատարված փոփոխություններից հետո այս միջոցառման մեջ ներառվել է ևս չորս ոլորտ՝ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի ոլորտի գործունեություն (մարզական ակումբներ և լողավազաններ), զվարճանքի ոլորտը (էքստրեմալ տուրիզմ), սպորտային ակումբներ (այդ թվում՝ բիլիարդ, սեղանի թենիս, բոուլինգ և այլ խաղերի կազմակերպիչներ), շինարարական ընկերություններ։
Միջոցառման մասնակիցները չպետք է ունենան ժամկետանց հարկեր և վարկային պարտավորություններ։ Այդ դեպքում ընկերությունները կարող են դիմել վարկի համար` 2019 թ.-ի շրջանառության 10%-ի չափով։ Աջակցության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ միջոցառումը նախատեսված է երեք տարով, որոնցից առաջին երկուսի ընթացքում տոկոսադրույքը զրոյական է, իսկ երրորդ տարվա համար կազմում է 12%։ Ընդ որում թույլատրվում է վարկի վաղաժամ մարում։
Ապրիլի 27-ի տվյալներով՝ ծրագրից արդեն օգտվել է 460 սուբյեկտ, որոնք ստացել են վարկեր՝ ընդհանուր 5,2 մլրդ դրամի չափով։
Շարունակելի։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-